Jump to content

Վաճառական Գենչ-Օղլուևի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառական Գենչ-Օղլուևի եկամտաբեր տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Վաճառական Գենչ-Օղլուևի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом купца Генч-Оглуева), Դոնի Ռոստովի առաջին բազմահարկ եկամտաբեր տունը[1], որը կառուցվել է 1883 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի նախագծով վաճառական Ստեփան Ֆեոդորի Գենչ-Օղլուևի համար[2]։ Գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի անկյունում։ Շենքը կառուցվել է Էկլեկտիզմի ոգով[3] և ունի մշակութային ժառանգության օբյեկտի դաշնային նշանակության կարգավիճակ։

1870-ական թվականների վերջում ռոստովցի խոշոր վաճառական Ստեփան Ֆեոդորի Գենչ-Օղլուևը որոշեց կառուցել սեփական եկամտաբեր տուն։ Դրա համար նա հրավիրեց ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևին։ Եկամտաբեր տան շինարարությունը սկսվեց 1880 թվականին և ավարտվեց 1883 թվականին։ Սա Ռոստովում Պոմերանցևի նախագծով կառուցված առաջին շենքն է[2]։

Վաճառական Գենչ-Օղլուևը շենքը տալիս էր վարձակալությամբ։ Առաջին հարկում առևտրային տարածքներ էին, իսկ նրանց վերևում տեղակայված էին գրասենյակներ և բնակարաններ։ Գենչ-Օղլուևի տանը որոշ ժամանակ գործել է «Պրիազովսկի կրայ» թերթի տպարանը։ 1897 թվականից մինչև սեփական շենքի կառուցումը այստեղ է գործել Վոլգա-Կամա բանկի մասնաճյուղը[2]։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը պետականացվեց։ 1925 թվականի տվյալներով` այստեղ էին տեղակայված Հարավարևելյան առևտրային բաժնետիրական բանկը, «Նեֆտեսինդիկատի» Դոնի Ռոստովի շրջանի կառավարչությունը, «Մսամթերք» խանութը և այլ կազմակերպություններ։ Երկրորդից չորրորդ հարկերում բնակարաններ էին։ 1930-ական թվականներին շենքում բացվեց «Ձուկ» խանութը[1]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերվել է շենքի տանիքը։ 1948-1949 թվականներին շենքը վերականգնվել է ճարտարապետ Գ. Քալայջյանի ղեկավարությամբ։ Ընդ որում, թույլ են տրվել որոշ շեղումներ սկզբնական նախագծից. աղյուսե լսողական պատուհանները, առանց սայրաձողի և գագաթին ծովաձիուկով ցածր աշտարակ։ Չեն վերականգնվել մի քանի կորսված պատշգամբները[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

П-աձև հատակագծով շենքը զբաղեցնում է թաղամասի նեղ հատված[4]։ Վաճառական Գենչ-Օղլուևի տունը չորսհարկանի է, ընդ որում, վերջինը ձեղնահարկ է։ Գլխավոր մուտքը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի անկյունում։ Շենքի ճարտարապետության ու դիզայնի մեջ ներդաշնակորեն համատեղված են ճարտարապետական տարբեր ոճերի տարրեր[2]։ Ճակատը ճոխ զարդարված է բարոկկո ոճով[4]։ Կոպտատաշ քարերը (ռուստեր) և զարդաքիվերը կլասիցիզմի տարրեր են։ Ճակտոնի փոքր աշտարակի պատկերը փոխառված է գոթիկայից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Роль здания доходного дома в жизни города». grants.rsu.ru. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 61—62.
  3. Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  4. 4,0 4,1 «Композиционное решение здания доходного дома». grants.rsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.